Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Кто Ваш любимый армянский певец ???
Всего ответов: 4468
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
«Տաթեւի թեւեր» ճոպանուղին մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ - 23 Октября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Октябрь » 23 » «Տաթեւի թեւեր» ճոպանուղին մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ
23:18
«Տաթեւի թեւեր» ճոպանուղին մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ

«Տաթեւի թեւեր» ճոպանուղին մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ


Հոկտեմբեր 23, 2010

Րոպեներ առաջ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին է հանձնել սերտիֆկիկատը, որը փաստում է, թե «Տաթեւի թեւեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է: Այդ մասին Տաթեւից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն իր հերթին նշել է. «Այսօր Գինեսի ռեկորդների կազմակերպության կողմից ստացանք ամենաերկար ճոպանուղու սերտիֆիկատը: Սրա կարեւորությունը, իհարկե, Հայաստանի ճանաչելիության առումով կարեւոր է, որովհետեւ, ի վերջո, զբոսաշրջության համար ենք կառուցել, ոչ միայն տրանսպորտային նպատակներով, հետեւաբար մի անգամ եւս առիթ կունենանք Գինեսի ռեկորդների կազմակերպության միջոցով լրատվամիջոցներով հասանելի դարձնել ճոպանուղու պատմությունը, եւ զբոսաշրջիկների քանակը ավելացնել»: Բեկոր Փափազյանը նշել է, թե Տաթեւի ճոպանուղու նախագիծը մաս է կազմում մի ծրագրի, որի երկրորդ փուլով նախատեսված է մինչեւ 2016թ. վերակառուցել Տաթեւի վանական համալիրը, Գորիսի օդանավակայանը, զարգացնել զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Ի դեպ, այժմ Տաթեւում եղանակը շատ վատ է, մառախուղ է, ու ճոպանուղին մեկ անգամ մի պահ կանգ առավ, իսկ ուղեւորությունը նախատեսված 11 րոպեի փոխարեն տեւել է 18 րոպե, սակայն ճոպանուղու պատասխանատուների խոսքով, անհանգստանալու որեւէ պատճառ չկա:

Նշենք, որ օրերս բացված ճոպանուղու երկարությունը կազմում է 5,7 կմ:

Просмотров: 635 | Добавил: alex | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей


Используются технологии uCoz