Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Кто Ваша любимая армянская певица ???
Всего ответов: 3461
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
«Օրանժ»-ի ինտերնետի հետ խնդիրներ են ծագել - 3 Ноября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Ноябрь » 3 » «Օրանժ»-ի ինտերնետի հետ խնդիրներ են ծագել
15:11
«Օրանժ»-ի ինտերնետի հետ խնդիրներ են ծագել

«Օրանժ»-ի ինտերնետի հետ խնդիրներ են ծագել


Այսօր՝ նոյեմբերի 3-ին գիշերվա ժամը 1-ից սկսած հերթական անգամ լուրջ խնդիրներ են ծագել «Օրանժ-Արմենիա» ընկերության ինտերնետ կապի հետ, ավելին, մի ամբողջ շարք բաժանորդների մոտ կապն ընդհանրապես կտրվել է: Հատկանշական է, որ բաժանորդները չեն կարողացել նաեւ զանգահարել ընկերության 555 հեռախասահամարով օպերատորներից իրավիճակը ճշտելու համար: «Զանգերի մեծ քանակի պատճառով ազատ օպերատոր չկա: Զանգահարեք ավելի ուշ»,- մի քանի ժամ շարոնակ պատասխանում էր համակարգիչը:

NEWS.am-ի թղթակցին մի քանի ժամ անց միայն հաջողվել է կապվել օպերատորի հետ, ով նշել է, որ ցանցում խնդիրներ կան եւ երկու ժամվա ընթացքում կապը կվերականգնվի: Կապը, սակայն, չի վերականգնվել նաեւ այսօր, եւ «Օրանժի» մեկ այլ օպերատոր համոզում էր, թե «Օրանժի» ցանցում դեռ աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ օրվա ընթացքում բազմաթիվ ընթերցողներ զանգահարել են խմբագրություն եւ տեղեկացրել «Օրանժ»-ի ինտերնետի հետ ունեցած խնդիրների մասին:

«Օրանժ-Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինտերնետի հետ ծագած խնդիրները: «Ցանցում խնդիրներ են եղել երեկոյան ժամը 12-ից հետո, ինչի արդյունքում որոշ բաժանորդներ չեն կարողանում միանալ ցանցին: Տեխնիկական մասնագետներն այժմ աշխատում են աշխատում են դրա վրա, եւ օրվա ընթացքում այն կլուծվի»,- նշեց նա:

Просмотров: 599 | Добавил: alex | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей


Используются технологии uCoz