Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Как вы попали к нам ???
Всего ответов: 2528
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
Կայքերը ձգտում են նաեւ բջջային տարբերակներ ունենալ - 1 Ноября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Ноябрь » 1 » Կայքերը ձգտում են նաեւ բջջային տարբերակներ ունենալ
19:08
Կայքերը ձգտում են նաեւ բջջային տարբերակներ ունենալ
Կայքերը ձգտում են նաեւ բջջային տարբերակներ ունենալ

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում Հայաստանում ավելանում է բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ օգտագործողների թիվը։ Ըստ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալների՝ 2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում բջջայինի միջոցով ինտերնետ օգտագործողների թիվը 150 հազար էր, իսկ ներկայում այդ ցուցանիշն աճել է մինչեւ 160 հազար եւ ավելի։ Հայաստանում բջջայինի միջոցով ինտերնետ օգտագործողների թվի ավելացմանը զուգահեռ`վեբ-կայքերի շրջանում նկատվում է միտում՝ ստեղծել նաեւ կայքի բջջային տարբերակը։  

Վեբ- կայքերի բջջային տարբերակների ստեղծմամբ զբաղվող Mobile messaging solutions Armenia ընկերության PR եւ մարկետինգ մենեջեր Վարդգես Հովեյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առկա է հետաքրքրության աճ կայքերի «բջջային» տարբերակների նկատմամբ։ Ստեղծել են, օրինակ, Հայաստանի կառավարության www.e-gov.am ինտերնետային կայքի բջջային տարբերակը՝  m-government (Mobile Government), որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ այժմ գտնվում է փորձարկման փուլում, որից հետո այն կներկայացվի լայն հանրության ուշադրությանը։

Բջջայինի  համար նախատեսված ծրագիր է պատրաստվել նաեւ օդանավակայանի համար։ «Նոր ծրագիրը հնարավորություն կտա բջջայինի միջոցով տեղեկանալ չվացուցակներին, տեսնել չվերթների ժամանակագրությունը եւ անհարկի սպասելու կարիք այլեւս չի լինի»,- ասաց Վ. Հովեյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը շուտով կներկայացնեն օդանավակայանի ղեկավարությանը։

Վ. Հովեյանի տեղեկացմամբ, վերոնշյալ ծրագրերից բացի, ներկայումս  նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նաեւ մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ՝  m- school (բջջային դպրոց), m- uni (բջջային համալսարան) եւ այլն։

Просмотров: 508 | Добавил: alex | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей


Используются технологии uCoz