Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Как вы попали к нам ???
Всего ответов: 2528
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
Հայկական համակարգչային խաղեր. բացակայում է եւ որակը, եւ պահանջարկը: - 17 Октября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Октябрь » 17 » Հայկական համակարգչային խաղեր. բացակայում է եւ որակը, եւ պահանջարկը:
12:19
Հայկական համակարգչային խաղեր. բացակայում է եւ որակը, եւ պահանջարկը:

Հայկական համակարգչային խաղեր. բացակայում է եւ որակը, եւ պահանջարկը



Հայկական համակարգչային խաղերի շուկան Հայաստանում լավ զարգացած չէ, կարելի է ասել՝ նման շուկա Հայաստանում գրեթե չկա։ Հայկական համակարգչային խաղերն ընդամենը մի քանիսն են՝  «Մեր բակ», «Երեւան դրայվ», «Բլոտ», եւս մի քանի ուսուցողական խաղեր։ Գոյություն ունեցող շուկան նույնիսկ համեմատության եզրեր չունի միջազգային համակարգչային խաղերի շուկայի հետ։

Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահ Էդգար Սահակյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում չկա համակարգչային խաղեր ստեղծողների դպրոց, որտեղ ցանկացողները կարող են կրթվել համակարգչային խաղ գրելու համար։

Համակարգչային խաղերի ստեղծմամբ, մեզ մոտ զբաղվում են ծրագրավորողները եւ ոչ թե համակարգչային խաղ գրող մասնագետները, ինչի արդյունքում հայկական խաղերը ստացվում են բավականին չոր եւ խաղացողների համար ոչ գրավիչ, իսկ համակարգչային խաղերի սիրահարները նախընտրում են գնել ոչ հայկական խաղեր։

«Առանց խաղի զգացողության, ծրագրավորողները չեն կարող հիանալի խաղ գրել։ Խաղ գրողը պետք է նախ սիրի խաղալ, որպեսզի կարողանա լավ խաղ գրել, իսկ Հայաստանում խաղ ստեղծողները իրենք չեն խաղում իրենց գրած խաղերով»,- ասաց Է. Սահակյանը։  Նրա խոսքով՝ Հայաստանում նախ եւ առաջ անհրաժեշտ է ձեւավորել համակարգչային խաղերի շուկա՝ արդեն իսկ մեծ պահանջարկ վայելող խաղերի լոկալիզացման միջոցով, որպեսզի հայկական սպառողը պատրաստ լինի հայալեզու խաղին եւ աչքը սովորի հայկական կոնտենտով խաղերին։

«Այսինքն՝ այն խաղերը, որոնք առանց որեւէ ջանքի բավականին լավ սպառվում են, պետք է փոխակերպել եւ դարձնել հայերեն, հայերին հարիր ֆորմատով եւ հարազատ հայերենով։ Մարդիկ կամաց- կամաց կսովորեն հայերենին, իսկ համակարգչային խաղերով զբաղվողները ավելի առաջ կգնան եւ իրենք կսկսեն արդեն հիանալի խաղեր ստեղծել»,-ասաց Է. Սահակյանը՝ նշելով, որ այս գործելակերպը ամբողջ աշխարհում ընդունված է՝ երբ խաղը գրվում է մի պետությունում մի լեզվով, իսկ դրանից հետո այլ պետություններ գնում են խաղի ծրագիրը, թարգմանում այն, բազմացնում եւ վաճառում։ Է. Սահակյանի խոսքով՝ տեղայնացված խաղերի գինը մի քանի անգամ էժան է օրիգինալի գնից։

«Օրինակ՝ ԱՄՆ-ում ստեղծված 100 դոլար արժեցող խաղի Ռուսաստանում տեղայնացված տարբերակը վաճառվում է ընդամենը 29 դոլարով»,-ասաց Է. Սահակյանը։ Մի շարք եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում խաղերի անգլերեն տարբերակը գտնելն անհնարին է, վաճառվում է միայն տեղայնացված տարբերակը՝ տվյալ երկրի լեզվով։

Պարզելու համար, թե ինչպիսին է հայկական խաղերի պահանջարկը կամ հայաստանյան խտասկավառակներ վաճառող խանութներում, արդյոք, վաճառվո՞ւմ են հայկական խաղեր, NEWS.am-Ինովացիայի թղթակիցը զրուցեց մի քանի խանութների ներկայացուցիչների հետ։

Disc լազերային սկավառակների մասնագիտացված  խանութի խորհրդատու Արտակ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում համակարգչային խաղերի լուրջ արտադրություն չկա, կան որոշ խաղեր, օրինակ՝ «Մեր բակը» կամ այլ ուսուցողական խաղեր, սակայն դրանց ընդհանուր թիվը շատ քիչ է։ «Հայերը տեղյակ չեն, որ հնարավոր է նորմալ հայկական խաղեր գտնել, կարծում եմ՝ եթե որակյալ հայկական խաղեր լինեն, ապա պահանջարկ եւս կլինի»,-ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ առայժմ հայ խաղասերները խաղում են հիմնականում ռուսերեն խաղեր։

Solo թվային ստուդիայի աշխատակից Վարդան Վարդանյանի խոսքով՝ հայկական համակարգչային խաղերն ավելի շուտ մուլտֆիլմի են նման, իսկ հայ համակարգչային խաղեր սիրողները նախընտրում են Հոլիվուդի եւ ճապոնիայի  խաղերը, որոնք ավելի ռեալիստական են։ «Հայերը նախընտրում են ծեծ, կռիվ կամ մեքենաներ, դաժանություն, կտրտել։ Եթե հայկական խաղերը ունենան նույն որակը, նույն գրաֆիկան եւ իրականությանը ավելի մոտ լինեն, ապա հայերը հայկական խաղեր կնախընտրեն»,- ասաց Վ. Վարդանյանը։

XXL տեսա եւ ձայնասկավառակների խանութ- սրահի տնօրեն Վահան Հակոբյանն էլ ասաց, որ հայկական համակարգչային խաղերի պահանջարկ առանձնապես չկա, քանի որ որակյալ խաղեր չեն առաջարկվում, իսկ համակարգչային խաղերի սիրահարները հիմնականում նախընտրում են գնել ռուսական խաղեր։ Վ. Հակոբյանի խոսքով՝ առայժմ վաղ է հայկական խաղերի նկատմամբ պահանջարկի մասին խոսելը, դրան կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ այդ խաղերը կհայտնվեն։

Просмотров: 591 | Добавил: alex | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей


Используются технологии uCoz