Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Кто Ваш любимый армянский певец ???
Всего ответов: 4468
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
Համակարգիչների արտադրությունը Հայաստանում դառնում է ոչ շահավետ - 17 Октября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Октябрь » 17 » Համակարգիչների արտադրությունը Հայաստանում դառնում է ոչ շահավետ
12:27
Համակարգիչների արտադրությունը Հայաստանում դառնում է ոչ շահավետ

Համակարգիչների արտադրությունը Հայաստանում դառնում է ոչ շահավետ

Սեպտեմբեր 15, 2010

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում զարգացավ համակարգիչների արտադրության ճյուղը։ «Արտադրություն» բառն այստեղ չափից ավելի հնչեղ է, քանի որ ընկերությունները պարզապես զբաղվում են դրսից ներմուծվող մասերի հիման վրա համակարգիչների հավաքմամբ, որը տեխնոլոգիապես այնքան էլ բարդ չէ։ Սակայն բիզնեսի այս տեսակը ներկայում շահավետ չէ, ինչի հետեւանքով մի շարք ընկերություններ լրջորեն մտորում են այլ ուղղություններով զարգանալու մասին։

Օրինակ՝ Unicomp ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայումս համակարգիչների արտադրությունը բիզնեսի տեսակետից հետաքրքիր չէ, քանի որ այլ ծառայություններից ստացված եկամուտները շատ ավելին են, քան համակարգիչների արտադրությունից եւ վաճառքից ստացված եկամուտները։

«Համակարգիչների հավաքման ծավալները չեն նվազել, պարզապես դրանից ստացած շահույթը նախկինում կազմում էր կազմակերպության շրջանառության կամ ընդհանուր շահույթի 50 տոկոսը, իսկ այժմ՝ ընդամենը 10 տոկոսը»,-ասաց Բալդրյանը։ Նրա խոսքով՝ համակարգիչ ունեցողների քանակը կտրուկ ավելացել է,  շատերի տանը կա մեկից ավելի համակարգիչ։ Իսկ դա առավել շահութաբեր է դարձնում սպասարկման եւ ցանցային ծառայությունների մատուցումը։

«Օնլայն Պլյուս» ընկերությունը 2003 թվականից զբաղվում է համակարգիչների հավաքմամբ։ Ընկերության տնօրեն Գեղամ Շահբազյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում նկատելի է այդ բիզնեսից ստացվող եկամուտների նվազում։ Արդյունքում՝ ընկերությունն այժմ ավելի շատ զբաղվում է համակարգիչների վերանորոգմամբ եւ աքսեսուարների (համալրող մասերի) վաճառքով։  
Երկու ընկերությունների տնօրեններն էլ նշեցին, որ իրենք կշարունակեն համակարգիչների հավաքումը, պարզապես դա կանեն արդեն խիստ անհրաժեշտության դեպքում՝ երբ որոշակի կոնկրետ պարամետրերով համակարգիչների պահանջարկ լինի։

Ինչ վերաբերում է հավաքվող համակարգիչների որակին, ապա Unicomp ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանի խոսքով՝ տեղական համակարգիչները որակյալ են եւ վստահելի։ Այդ է պատճառը, որ հավաքվող համակարգիչներն ունեն 1-3 տարվա երաշխիքային սպասարկում։ «Որակի խնդիր չկա, քանի որ հավաքվող  համակարգիչների մասերը ամբողջությամբ օրիգինալ են։ Օգտագործում ենք այն դետալները, որոնք Intel-ի կողմից երաշխավորված են եւ դրանց հուսալիությունը բավականին բարձր է»,- ասաց Ա. Բալդրյանը՝ ավելացնելով, որ դա է պատճառը, որ իրենց կողմից հավաքվող համակարգիչները մի քիչ ավելի թանկ են։

Իսկ «Օնլայն Պլյուս» ընկերության տնօրեն Գեղամ Շահբազյանն էլ նշեց, որ իրենց կողմից հավաքվող համակարգիչները ունեն մեկ տարվա երաշխիքային սպասարկում։ «Հավաքման պրոցեսը որակյալ է, քանի որ հավաքվելուց հետո այն փորձարկման է ենթարկվում, իսկ ինչ վերաբերում է հավաքվող մասերին, ապա հնարավոր է մի մասը որեւէ խնդիր ունենա ու լավ չաշխատի, այդ ժամանակ այն վերադարձնում ենք եւ փոխարինում նորով»,- ասաց Գ. Շահբազյանը։   

Նշենք, որ 2010 թ. 7 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 923 հատ համակարգիչ՝ 17 տոկոսով ավելի, քան 2009 թ. նույն ժամանակահատվածում։

Просмотров: 524 | Добавил: alex | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей


Используются технологии uCoz