Главная Форум Файлы Статьи
Меню сайта
Мини-чат
Наш опрос
Դզեզ դուրե գալիս մեր նոր դիզայնը ???
Всего ответов: 16
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная | Регистрация | Вход
Գերմանիայում օրական ավելի շատ դոմեն է գրանցվում, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում - 18 Октября 2010 - muz1.do.am музыка,фильмы,программы

Главная » 2010 » Октябрь » 18 » Գերմանիայում օրական ավելի շատ դոմեն է գրանցվում, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում
00:32
Գերմանիայում օրական ավելի շատ դոմեն է գրանցվում, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում

Գերմանիայում օրական ավելի շատ դոմեն է գրանցվում, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում

Հոկտեմբեր 18, 2010

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում «.am» տիրույթում դոմենների գրանցումը տարեկան արժե 12 հազ. դրամ (մոտ 33 դոլար), նախկին 13,2 հազ. դրամի (մոտ 36 դոլար) փոխարեն։ Այս գինն այլ դոմենների գրանցման հետ համեմատած դեռեւս բարձր է։ Օրինակ՝ «.com» կամ «.info» դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելը արժե 8-10 դոլար։

Ինտերնետում հայկական դոմենների գրանցման աճը շատ դանդաղ է։ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի  նախագահ Իգոր Մկրտումյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում դոմենների աճը կազմել է ընդամենը 10 տոկոս, որը բավականին ցածր ցուցանիշ է։ Նրա խոսքով՝ Հայաստանում 2009 թ. դրությամբ գրանցված է 12 հազ. դոմեն, իսկ ներկա դրությամբ՝ 13.5 հազ.։

«Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 3 մլն դոմեն, իսկ Գերմանիայում՝ 12 մլն։ Ստացվում է, որ Գերմանիայում օրական, ավելի շատ դոմեն է գրանցվում, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում»,-ասաց Ի. Մկրտումյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ինտերնետային դոմենի գրանցման սակագնի նվազումը չի նպաստի դոմենների ավելացմանը, քանի որ խնդիրը գումարի մեջ չէ, այլ բիզնես միջավայրի։

«Հաճախ հայաստանյան փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող ընկերությունները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում եւ զբաղվում են զուտ իրենց գոյատեւման հարցերով, իսկ դոմեն գրանցելը դուրս է մնում ուշադրության կենտրոնից։ Իսկ եվրոպական երկրներում ամեն մի կրպակ դոմեն է բացում»,-ասաց Ի. Մկրտումյանը՝ նշելով, որ առայժմ Հայաստանում դոմեն բացում են հիմնականում խոշոր ընկերությունները։

«Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գների նվազման միտումը շատ փոքր չափով կազդի դոմենների գրանցման հայկական շուկայի վրա։

«Կարծում եմ՝ դոմեններրը կսկսեն ավելանալ, եւ որքան դրանց թիվը շատանա, այդքան կնվազի գրանցման համար վճարվող գումարը»,-ասաց Ա. Տոնեյանը։ Նրա խոսքով՝  սակայն, բիզնեսի ծախսերը այնքան շատ են, որ դոմեն գրանցելու մասին հաճախ կազմակերպությունները պարզապես չեն մտածում։

«Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով՝  դոմենների համար վճարվող գինը բարձր չէ, եւ եթե կազմակերպությունները ցանկություն ունենան, ապա դրա համար գումար կգտնեն։ «Հաճախ կազմակերպությունները պարզապես դրա կարիքը չունեն, թեեւ վերջին շրջանում որոշակի աճ արդեն իսկ նկատելի է»,-ասաց Ա. Ալեքսանյանը։

«Կոռնետ-ԱՄ» ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Գեւորգ Եդիգարյանի խոսքով՝ դոմեն գրանցելու սակագնի նվազումը մեծ փոփոխությունների չի բերի։

«Հայկական դոմենների գրանցման համար վճարվող գումարը բարձր չէ, խնդիրը հիմնականում վեբ- կայքերի հոսթինգին է վերաբերում։ Կայքերի հոսթինգը Հայաստանում բավականին թանկ արժե»,-ասաց Գ. Եդիգարյանը՝ ավելացնելով, որ, եթե Հայաստանում կայքի հոսթինգը տարեկան արժե 24 հազ. դրամ, ապա երկրից դուրս հոսթինգը արժե ընդամենը 5-6 հազար դրամ։

Просмотров: 564 | Добавил: alex | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Друзя сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей


Используются технологии uCoz